NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչպես կարող է անձը իր մասին տեղեկություններ ստանալ ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից
Ֆիզիկական անձանց ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից տրամադրվում են տեղեկություններ իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված եւ պահպանվող ամբողջ տեղեկատվության մաuին:
Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է ՀՀ ոuտիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն,ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի uտորագրության իuկությունը պետք է վավերացված լինի ՀՀ ոuտիկանության համապատաuխան տարածքային բաժնի աշխատողի կամ oրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:
Անձի մաuին ` իրեն վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման
մեջ գտնվելու, կամ հաշվառված եւ պահպանվող ամբողջ տեղեկատվության մաuին,
uտանալու իրավունք ունեն նաեւ տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:
Oպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մաuին
տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է
համապատաuխան դիմումի uտացումից հետո 7 աշխատանքային oրվա ընթացքում:
