ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿԶԵԿՈՒՑԻ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախապատրաստում է նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Պաշտպանը զեկույց է ներկայացնելու ՀՀ Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացվում է ԱԺ նիստում։ Լարիսա Ալավերդյանը զեկույցը կներկայացնի նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ համապատասխան հասարակական կազմակերպություններին:

Տարեկան զեկույցի պատրաստման շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության վերաբերյալ նրանց գնահատականները եւս մեկ անգամ հստակեցնելու եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների առավել հաճախակի խախտումներր բացահայտելու նպատակով: Լարիսա Ալավերդյանը մտադիր է նաեւ այցելել մարզեր, հանդիպել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության ներկայացուցիչների հետ:

Պաշտպանն այսօր այցելել է Գյումրի: