ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ WEB-ԿԱՅՔ

ՀՀ ոստիկանությունը շուտով կունենա իր ինտերնետային կայքը, այսօր տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: «Սայթը պատրաստվում ա, մշակման փուլում ա»,-մասնավորեցրեց պարոն Շիրինյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կայքի բացումը կլինի ապրիլին, «Ոստիկանության օրվա մոտերքը»: Ինչպես պարզվեց, կայքի մեջ կտեղակայվեն ոստիկանության պատմությունը, ամփոփագրերը, քաղաքացիների նամակներ