NON-GOVERNMENTAL ORGANIZATION
70%-Ը ԴԵՄ Է ԻՐԱՔ ԶՈՐԱԽՈՒՄԲ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ
Համաձա՞յն եք, որ Հայաստանը 50 հոգիանոց խումբ ուղարկի` Իրաքի վերականգման աշխատանքներին մասնակցելու համար: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցման մասնակից 100 փորձագետների 24%-ը պատասխանել է` այո, 67%-ը` ոչ, 9%-ը դժվարացել է պատասխանել:
Իսկ հանրային հարցման 2002 մասնակիցների 70,5%-ը պատասխանել է ` ոչ: Ընդամենը 15,6 %-ն է պատասխանել` այո: 13,9%-ը դժվարացել է պատասխանել:
9,9%-ը դեմ է եղել նույնիսկ այն հիմնավորումով, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակ ԱՄՆ-ի աջակցությունը կունենանք»:
Հարցման մասնակից փորձագետների եւ քաղաքացիների մեծամասնությունը «էական «դեմ» փաստարկ չի ունեցել»:
Source Url:
