NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ «Եհովայի վկաների» պաշտոնական գրանցման խնդրին: Գերագույն Հոգ§որ Խորհուրդը որոշեց հանդես գալ հետ§յալ հայտարարությամբ.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է խղճի ազատության իրավունքը` իբր§ քրիստոնեական հիմնական արժեք։ Միաժամանակ անհանդուրժելի է համարում, որ Հայաստանում գրանցված են կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը` հոգեորսության նպատակաուղղվածությամբ, միջոցներով ու կերպերով, ոտնահարումն է խղճի ազատության իրավունքի։ Հայ Եկեղեցին իր մտահոգությունն է հայտնում, որ պետական պատկան մարմինների կողմից կրոնական կազմակերպությունները գրանցվում են անբավարար ուսումնասիրությունների արդյունքում § օրենքի հանդեպ ոչ նախանձախնդիր վերաբերմունքով։ Տոտալիտար կրոնական կազմակերպությունների, այդ թվում «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը հակոտնյա է մեր ժողովրդի ազգային ու պետական շահերին ու ձգտումներին, քրիստոնեության փրկագործական վարդապետությանը § լրջորեն հակասում է միջազգային օրինականության, ՀՀ Սահմանադրության, ՀՀ «Խղճի ազատության § կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի այնպիսի սկզբունքներին, որոնք պետական անվտանգության, հանրության բարքերի, բարոյականության, մարդկանց առողջության, այլոց իրավունքների պաշտպանության § այլ հիմքերով կարգավորումներ են ամրագրում։
«Եհովայի վկաներ» աղանդը գրանցված է «քրիստոնեական», երբ առնչություն չունի քրիստոնեության հետ § իբր§ քրիստոնեական չի ճանաչվում ավանդական եկեղեցիների, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպայի Եկեղեցիների Միության, Համաշխարհային Աստվածաշնչային Ընկերության § այլ կազմակերպությունների կողմից։ Ուշագրավ է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը քրիստոնեական անվան ներքո հանդես է գալիս միայն քրիստոնյա միջավայրում ու քրիստոնեական երկրներում § ոչ օրինակ` մահմեդական երկրներում։
Հայաստանում կրոնական իրավիճակը առավել անվերահսկելի է դառնում, երբ գրանցվում են նա§ հասարակական կազմակերպություններ, որոնք այդ անվան տակ իրականացնում են հատկապես կրոնական գործունեություն։
Անհրաժեշտ է վերանայել նա§ «Խղճի ազատության § կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այն լիարժեքորեն նպաստի Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեության կարգավորմանը § ծառայի խղճի ազատության պաշտպանությանը` հակառակ անարխիայի § անհսկողության։
Գերագույն Հոգ§որ Խորհուրդը ակնկալում է, որ պետական պատկան մարմինները հետամուտ կլինեն հիշյալ խնդիրների վերանայմանն ու կարգավորմանը։
