NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կլոր-սեղան նվիրված «Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւերին եւ զեկույցներին»
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը այսօր կլոր-սեղան քննարկում էր հրավիրել նվիրված «Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւերին եւ զեկույցներին»: Քննարկման ենթարկվեց Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ թիվ 1405՝ աշնանային բանաձեւը եւ Թերի Դեւիսի զեկուցը:
Կլոր սեղանի կազմակերպիչները որոշակի կապ են տեսնում ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի զեկույցի եւ բանաձեւի միջեւ: Ժամանակային առումով եւ քաղաքական ենթատեքստով զեկույցը լիովին համընկնում էր բանաձեւին. «Հենց այդ ժամանակ ընդունվեցին այնպիսի փաստաթղթեր, որոնք իրար հետ փոխկապակցված էին: Դրանք Հայաստանի համար շատ անցանկալի հետեւանքներ կարող են ստեղծել, եթե այդ զեկույցը դառնա ԵԽ-ի հիմնական փաստաթուղթ»,- ասում է «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ Վարդան Պողոսյանը:
Նախաձեռնությունը կրկին փաստեց իր տեսակետը, ըստ որի վերջին բանաձեւի նախագիծը չի համապատասխանում իրականությանը եւ որ 2004 թ.-ի հոկտեմբերին ընդունված բանաձեւը շատ քիչ է տարբերվում նրանից, որը ԵԽԽՎ-ն ընդունել էր այս տարվա սեպտեմբերի 20-ին:
