NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵՐԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՆԱ
Վաղը «Ոչ ահաբեկչությանը» խորագրով հանրահավաք տեղի կունենա, որը կավարտվի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված երթով՝ դեպի ԱԺ: Խորհրդարանի բակում տեղադրված հուշարձանի մոտ մի քանի տասնյակ մարդիկ ծաղկեպսակ կդնեն: Երթն ու այս ակցիան քաղաքապետարանը չի արտոնել: Ինչպես կվերաբերի Եվրոպայի Խորհուրդն այս փաստին՝ մեր հարցի ԵԽ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն ասաց. «Կարծում եմ ամեն դեպքում ամեն ինչ կանոնավոր կլինի եւ որ§է խնդիր չի առաջանա, իսկ եթե իսկապես ցանկություն ունեն գալ ու հուշարձանին ծաղկեպսակ դնել, դա կլինի: Համոզված եմ որեւէ խնդիր չի առաջանա երթի ժամանակ»:
Իսկ այն հարցին, թե հոկտեմբերի 27-ի զոհերի մի մասը ՀՀԿ անդամներ էին, ՀՀԿ-ն չի միանալու «Արդարության» ակցիային, Տիգրան Թորոսյանը նկատեց, որ չի ընդունում նման տարանջատումը. «Զոհերը բոլորն էլ մերն էին, պետք է երեւույթը գնահատել»:
Բայց ՀՀԿ խմբակցությունը չի քննարկել ու որոշում չի կայացրել. ցանկացողները, ովքեր այդ պահին կլինեն խորհրդարանում անհատական կարգով կմիանան,-ասում է Տիգրան Թորոսյանը եւ ավելացնում. «Բայց կարծում եմ միաժամանակ էլ բարոյական չի լինի հաշվել, թե ով միացավ, ով չմիացավ, կամ ով էր բացակա»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լ§ոն Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք կմիանան, իսկ ՕԵԿ-ի՝ Արթուր Բաղդասարյանի որոշումը վաղուց է հայտնի. նա հուշարձանի մոտ միանալու է հիշատակի արարողությանը:
