NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԻՐԱՔ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ
«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը անց է կացրել հեռախոսային հարցում` 50 բժիշկ եւ սակրավոր Իրաք գործուղելու հնարավորության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է 2004թ. սեպտեմբերի 25-29-ին, Երեւան քաղաքի 664 (18 եւ ավելի տարիքի) բնակիչների շրջանում։
Մասնակիցների 60% -ը բացասաբար է տրամադրված, 24%ը պատասխանել է, որ իր համար միեւնույն է, 10%-ը դժվարացել է պատասխանել, 6%-ն է միայն դրական արտահայտվել: Ի դեպ, հարցման մասնակիցների 22%-ը կարծում է, որ ԱԺ-ը կողմ կքվեարկի Իրաք հայկական զորախումբ գործուղելուն, եթե նման առաջարկությամբ հանդես գա ՀՀ կառավարությունը:
Source Url:
