NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Երեւանի մամուլի ակումբը հաղորդում է, որ հոկտեմբերի 7-ին Հրազդանի առաջին ատյանի դատարանում կլսվի օգոստոսի 24-ին Ծաղկաձորում «Ֆոտոլուր» ֆոտոլրատվական գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի վրա հարձակման գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ Մխիթարը՝ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի հետ միասին Ծաղկաձորում էին գտնվում բարձրաստիճան պատոնյաների ամառատների կառուցման նպատակով իրականացվող անտառահատման մասին նյութ պատրաստելու համար։
Նկարահանումից հետո լրագրողներից բռնի ուժով վերցրել են թվային ֆոտոխցիկի հիողության քարտը։ Խուլիգանության եւ լրագրողներ` Մխիթար Խաչատրյանի ու Աննա Իսրայելյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Գլխավոր դատատախազությունը մեղադրանք է ներկայացրել Երեւանի քաղաքացի, երկու անգամ դատված Գագիկ Ստեփանյանին։ Որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։
