Ինչպիսի՞ իրավական ակտերով է կարգավորվում կալանավայրերում անձանց պահելը:

Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսգրքին եւ քրեական դատավարության օրենսգրքին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան: