Բնապահպանական թեմայով քննարկում

«Սպառողների Ասոցիացիա»-ն ի թիվս այլ խնդիրների զբաղվել և շարունակում է զբաղվել բնապահպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներով: Քանի որ մեր հանրության բնապահպանական գիտակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, ինչը հանգեցնում է մարդկանց անտարբերությունը դեպի Երևան քաղաքի արդեն իսկ կրճատված և ոչնչացման եզրին գտնվող կանաչ տարածքների 'Հաղթանակի և Օղակաձև այգիներ, Սունդուկյան թատրոնի այգին, Օպերայի, Ագրարային Պետ. Համալսարանի դիմացի պուրակը և այլնի նկատմամբ:

Մեր կարծիքով, անտարբերությունը արդյունք է մարդկանց բնապահպանական տեղեկատվություն պակասի, օրենքների չիմացության, իրենց իրավունքների ոչ ճիշտ պաշտպանության, ինչպես նաև բնապահպանական կրթության և դաստիարակության բացակայության:

Համոզված ենք, որ վերոնշյալ խնդիրներով մտահոգված եք նաև Դուք:

Կարևորելով հանրության բնապահպանական գիտակցության բարձրացման հիմնախնդիրների շուրջ նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը' մեր նախաձեռնող խումբը կազմակերպում է քննարկումների շարք, որոնց նպատակն է մշակել հանրության բնապահպանական գիտակցության բարձրացման հստակ հայեցակարգ, որը կներկայացվի համապատասխան պետական մարմիններին, քաղաքական կուսակցություններին, Երևանի քաղաքապետին և ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով զբաղվող հանձնաժողովին:

Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել էլ փոստով' ecoarmenia@mail.ru կամ ներկայացնել քննարկման ընթացքում:

Քննարկումը տեղի կունենա ս.թ. հունիսի 19-ին ժամը' 15:00, Չարենցի 1, «REC CAUCASUS»-ի դահլիճում:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք զանգահարել մինչև ս.թ. հունիսի 17-ը, ժամը 17:00, Հեռ./ֆաքս /374 10/ 56 11 47 կամ ուղարկել էլ. փոստով' ecoarmenia@mail.ru

«Սպառողների Ասոցիացիա»