NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔՀԻ–ի առաջարկությունները՝ ուղղված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» բարելավմանը

Այս ամսին ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) պետք է քննարկի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը և ներկայացնի նախագահի հաստատմանը։
Անցած տարվա դեկտեմբերին Ազգային ժողովում տեղի ունեցավ նախագծի հանրային քննարկում, որի ընթացքում շահագրգիռ կողմերին կոչ արվեց իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել նախագիծը մշակող աշխատանքային խմբին։
Հանրային քննարկմանը ներկա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ նախագահ Արման Դանիելյանը փոփոխություններ առաջարկեց երեք ոլորտում՝ սահմանափակել նախնական կալանքի ժամկետները դատաքննության փուլում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը դարձնել հստակ և կանխատեսելի, ստեղծել անչափահասների արդարադատության համակարգ:
Այսօր ՔՀԻ-ին ներկայացրել է առաջարկությունները գրավոր և հիմնավորված։ Առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Աղբյուրը՝ www.hra.am