NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երևանի խմելու ջուրը վտանգի տակ կհայտնվի

Բնապահպաններն ու երկրաբանները համոզված են, որ Հրազդանի երկաթի հանքավայրը շահագործելու պարագայում Երևանի խմելու ջրերի 35 տոկոսը կհայտնվի վտանգի տակ:
2009թ-ից ՀՀ կառավարության որոշման համաձայն հանքը շահագործելու թույլտվություն է ստացել «Fortune Oil» ընկերությունը, որը վերջին շաբաթվա ընթացքում սկսել է փորձանմուշների հորատում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է, որ թեև դանդաղ, բայց այդ ընկերությունն իր աշխատանքներն իրականացնում է։ Արդյուքնում Հայաստանն իր 22 շահագործվող հանքավայրերին կավելացնի ևս մեկը, որը կունենա պոչամբար ու էկոլոգիական հերթական գաղթի առիթ կհանդիսանա:
Բնապահպանների պնդմամբ՝ Երևանի խմելու ջրի աղբյուրների մոտ 40 տոկոսը ձևավորվում է Հրազդանի լեռներում և հանքերի շահագործումը կվտանգի նաև Երևանի խմելու ջորրը։
«Չնայած իրենք ասում են, որ հանքը շահագործելու են ավելի անվտանգ'ֆլոտացիոն ձևով, բայց փաստ է մնում այն, որ բնականաբար դուրս են գալու այլ տոքսիկ էլեմենտներ, որոնք ստեղծելու են նոր պոչամբարներ, որոնց հարցը այդպես էլ չի կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ»,- ահազանգում է Զարաֆյանը:
Երկրաբանների տվյալներով' գործարանի շահագործումն առաջին հերթին կազդի Հրազդան քաղաքի օդի մաքրության վրա, քանի որ գտնվում է քաղաքից 600մ հեռավորության վրա:
«Մեր ժողովուրդը դեմ է կյանքի գնով աշխատատեղեր ստեղծելուն, ու մենք շարունակելու ենք պայքարել»,- www.hra.am -ին ասաեց Կոտայքի մարզի Ուջան մարզային մամուլի ակումբի ղեկավար Աշոտ Աղազարյանը:
Նշենք, որ Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 706 ոչ մետաղային հանքավայր, այդ թվում նաև 30 մետաղական հանքավայրեր, որոնցից 22-ը շահագործման մեջ է' 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու ու բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթի, 1 ալյումինի:Կան նաև 171 լիցենզավորված ընկերություններ, ովքեր իրավունք ունեն երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
