NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սուխուդյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտված է
Մայիսի 5-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը ավարտված համարեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի բողոքի դատաքննությունը: Նախորդ դատական նիստը մեկ օրով հետաձգվել էր, որպեսզի Սուխուդյանը գրավոր ներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն:
Ո´չ հայցվոր կողմը և ո´չ էլ պատասխանող կողմը նիստին չէին ներկայացել: Նիստը նշանակված էր 15:00-ին, և 15:20 րոպեի դրությամբ Սուխուդյանի կամ նրա ներկայացուցչի անունից ինքնաբացարկի միջնորդություն չէր ներկայացվել գրասենյակ:
Հաշվի առնելով, որ կողմերը պատշաճ ծանուցված են եղել նիստի մասին, դատարանը շարունակեց նիստը և որոշեց դատաքննությունն ավարտված համարել:
Վճիռը կհրապարակվի մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:
Աղբյուրը` www.hra.am
Source Url:
