NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ նախագահը խնդրում է ներում շնորհել Սասուն Միքայելյանին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.
«Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան դեպքերից հետո։ Ավելի ուշ նրան զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից և դատապարտել ազատազրկման։ Սասուն Միքայելյանը առողջական խնդիրներ ունի։
Source Url:
