NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատական նիստը հետաձգվեց 10 օրով
«Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը։
Այսօրվա դատական նիստը պետք է տեղի ունենար ժամը 14։00-ին։ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը հետաձգեց նիստը, քանի որ պատասխանող կողմը 14։07-ին ներկա չէր դատական նիստի դահլիճում։ Չնայած մեկ րոպե անց պատասխանող կողմն արդեն դատարանում էր, այդուհանդերձ հետաձգման որոշումը կայացված էր։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին դուր չի եկել «Երկիր» օրաթերթի' «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո իր մասին տպագրած հոդվածը: Եվ նա պահանջել է վիրավորելու և զրպարտելու համար իրեն տրամադրել 3 մլ 568 հազար դրամի չափով փոխհատուցում, որից 500 հազարը հաշվարկել է իբրև փաստաբանական, իսկ 68-ը' դատական ծախսեր:
Որպես հայցագնի երաշխիք՝ այս դատական գործի շրջանակում ԴԱՀԿ ծառայությունը արգելանք է դրել «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա և արգելել է այն տնօրինել և օտարել:
«Երկիր» օրաթերթը շարունակում է իր գործունեությունը։
