Դ.Կարապետյանը հուսով է` Ադրբեջանը հետ կվերադարձնի բոլոր ռազմագերիներին

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիարժեք կկատարի իր պայամանավորավածությունը և մոտ ապագայում կվերադարձնի Ադրբեջանում գտնվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարպետյանը` անդրադառնալով գերիների փոխանակմանը:

Հայկական կողմում գտնվող մյուս ռազմագերու վերադարձի հետ կապված Դ.Կարապետյանը հայտնեց. «Հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել մյուս ռազմագերուն ևս: Քանի որ նա դեռևս հոգեբանորեն պատրաստ չէ Ադրբեջան վերադառնալու համար, դրա համար նրա վերադարձը դեռևս հետաձգվում է»:

Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիների երրորդ երկիր ուղարկելու խնդիրը Կարապետյանը զերծ մնաց մեկնաբանելուց` նշելով, որ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ պաշտոնապես այդ մասին չի տեղեկացրել Պաշտպանության նախարարությանը:

Հեցնենք, որ Հայաստանի հանրապետության նախագահի կողմից մարտի 5-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հայկական կողմը այսօր ադրբեջանական կողմին վերադարձրեց Ադրբեջանի քաղաքացի Անար Հաջիևին, ով 2009թ. մայիսի 10-ին անցել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանը, իսկ ադրբեջանական կողմը հետ վերադարձրեց ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով 2009 թվականի մայիսի 9-ին անհետացել էր Մովսես Գյուղի հարակից տարածքից:

Աղբյուր`www.panorama.am