NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ստեփանակերտը Բաքվին փոխանցեց ԼՂՀ տարածքում գերության մեջ գտնվող ադրբեջանցի սերժանտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:
«Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փոխանցումը տեղի է ունեղել մարտի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում»,- ասվում է հաղորդագրությունում:
Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ըստ ամենայնի օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
