NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհվել է Ամալյա Կոստանյանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը նախօրեին դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ հետմահու շնորհել է Ամալյա Կոստանյանին: Մրցանակն Ա. Կոստանյանին շնորհվել է «հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»` ընդգծելով, որ Ամալյայի «վճռականությունը և նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարացմանը հանդիսանում է արժանապատվության և հայրենասիրության բացառիկ օրինակ»:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը և Ամալյա Կոստանյանի եղբայր` Հովիկ Կոստանյանը:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ Ամալյա Կոստանյանը «շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում և իր գործունեությամբ փոխանցել է իր կյանքի հիմնական ուղերձը, այն է` կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել մենք բոլորս»:
Անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Աղբյուր`http://www.panorama.am
