NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի հայեցակարգը պատրաստ է

ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխված հայեցակարգը, որին անգլերեն թարգմանության բացակայության պատճառով մարնամասնորեն չեն տիրապետում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 2010թ. հրապարակած «Հայաստանում Դատավարությունների դիտարկում» զեկույցի մեջ ներկայացրել էին 41 առաջարկություն, որոնց համաձայն էլ պետք է փոփոխվեր քրեական դատավարության օրենսգիրքը: Մարտի 10-ին կազմակերպվել էր վերանայման խորհրդաժողովի քննարկում, որի ընթացքում էլ քննարկվեց հայեցակարգը, որը որպես օրենսգիրք իր վերջնական տեսքը կստանա ամենաուշը սեպտեմբերի 30-ին:
ՀՀ Սահմանադարական դատարանի նախագահը առաջարկեց հայեցակարգն անպայման թարգմանել, որ միջազգային փորձագետները կարողանան ևս մասնակցություն ունենալ վերջնական օրենսգրքի կազմման աշխատանքներին:
Զեկույցի 41 կետերը հիմնականում անդրադառնում են խափանման միջոցի ընտրության ընթացակարգի վերանայման հարցին, այսինքն խափանման միջոց ընտրելու ընթացքում դատարանը պետք է ստուգի ձերբակալության համար ողջամիտ հիմքերի առկայությունը և ձերբակալության իրավաչափության հարցը, փորձեն ներմուծել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ, ցանկացած պահի պաշտպանական կողմին թույլ տան վիճարկել կալանքը:
8-րդ առաջարկության համաձայն, պետք է լինի հստակ պահանջ, որ դատավորը պարտավոր լինի արձագանքել խոշտանգումների և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ կատարած բոլոր հայտարարություններին և փոխանցի այդ տեղեկությունները իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ բոլոր դատախազներին հանձնարարություն է տրված հստակորեն պահպանելու և պահանջելու քննիչներից, որպեսզի նրանք մինչդատական վարույթներում պարտադիր կարգով ծանոթացնեն և տան ձերբակալման վայրի, ժամանակի, հանգամաներքների վերաբերյալ պատճենները փաստաբաններին:
«Պրակտիկ քայլեր են արվել խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններով անմիջականորեն վարույթներ սկսել: Այս հարցի վերաբերյալ կա նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը պարտավորեցնում է կատարել քննություն բոլոր այն դեպքերում, եթե դատարանում վստահելի հայտարարություն է արվում խոշտանգումների վերաբերյալ»,- հայտնում է Հովսեփյանը:
Սահմանադարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ քրեական օրենսգիրքը պետք է փոխվի' հաշվի առնելով վերջինիս հակասությունները մայր օրենքի հետ: Նա նշեց, որ շաբաթը երկու անգամ իրենք հենց քրեական դատավարության օրնսգրքի հետ առնչվող գործեր են քննում։ Վերջին 3.5 տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը 42 օրենք հակասահմանադրական է ճանաչվել։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ դժվար է իրականության մեջ գտնել ինստիտուտ, որի բոլոր անդամները համաձայն լինեն նույն հարցի շրջանակներում ու նոր օրենսգիրք ունենալը նշանակում է, որ գործող ինստիտուտները լիարժեք չեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Նոր օրենսգիրքը պետք է ապահովի հավասարակշռված, հավասարաչափ անցում մի ինստիտուտից մյուսը»,- ասաց նորանշանակ նախարարը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
