NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը մերժեց հատուկ դպրոցի նախկին տնօրենին վերականգնել իր պաշտոնում
ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ մարտի 9-ին մերժեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը, այն է՝ նախարարի հրամանը անհիմն համարել և իրեն վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնում:
Տնօրենը աշխատանքից հեռացվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 31.05.2010 թ.-ի հրամանով, այն բանից հետո, երբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը ազատազրկման դատապարտվեց իր սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Հայցվոր կողմը ներկա չէր վճռի հրապարակմանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
