NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրահավաքի ժամանակ հիվանդանոց տեղափոխած քաղաքացին հիվանդանոցում չէ

Մարտի 1-ին, ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին դուրս է գրվել:
«Շտապ օգնություն» ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ ծառայությունը քաղաքացուն տեղափոխել է «Առաջին համալսարանական» հիվանդանոց: Այնտեղից հերթապահ բուժքույրը Panorama.am-ին ասաց, որ քաղաքացի Խաչատուր Գրիգորյանը «Շտապ օգնության» ծառայությունով հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղային վնասվածքով և ալկոհոլ օգտագործած վիճակում: Բուժքրոջ հավաստմամբ, քաղաքացի Սուքիասյանը ինքնակամ հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և նույն օրն էլ տուն է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ նշված դեպքի մասին չճշտված տեղեկատվություն էին տարածվել, մասնավորապես, թե իբր քաղաքացին մահացել է:
Աղբյուր` Panorama.am
Source Url:
