NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրություն ԱԺ-ում. ՄԻՊ թեկնածուին դեմ է միայն Դաշնակցությունը

Այս պահին Ազգային ժողովի նախասրահում տեղի է ունենում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, և շարունակվելու է մեկ ժամ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարրաեց, որ քվեաթերթիկում գրանցված է մեկ անում` Կարեն Անդրեասյան, և պատգամավորներին բացատրեց, որ պետք է կամ «կողմ» քվեարկել, կամ «դեմ»: Խմբակցությունների ելույթների ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու` առաջադրված թեկնածուի անձի դեմ ոչինչ չունենալով: «Մենք դեմ ենք առաջադրման այս ձևին, երբ ոչ մի այլընտրանքային թեկնածու չկա», -հայտարարեց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը հիշեցնելով ՄԻՊ թեկնածուի խոսքը, թե հնարավոր չէ հեռու մնալ քաղաքականությունից, նկատեց, որ դա ճիշտ չէ ու հորդորեց. «Դուք պետք է առավելագույնս հեռու մնաք, որովհետև ձեր աշխատանքի լավագույն գնահատականը կլինի այն դեպքում, եթե թե իշխանությունը, թե ընդդիմությունը ձեր աշխատանքից դժգոհ կլինի», -հայտարարեց Զոհրաբյանը` նշելով, որ ԲՀ խմբակցությունը պաշտպանելու է Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:
Հանրապետական խմբակցության անունից ելույթ ունենալով պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատգամավորներին հորդորեց քվերակել իրենց կողմից առաջադրած թեկնածուի օգտին:
Աղբյուր`http://www.panorama.am
