NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խորհրդարանն այսօր ընտրելու է Հայաստանի երրորդ ՄԻՊ-ին
Այսօր Ազգային ժողովում կքննարկվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, այնուհետև տեղի կունենա ընտրություն: Անդրեասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է խորհրդարանի 48 պատգամավոր:
Կարեն Անդրեասյանը Հայաստանի երկրորդ ՄԻՊ-ն է, որն ընտրվելու է Ազգային ժողովում: Մինչ այդ ՄԻՊ պաշտոնն ընտրովի չի եղել:
Հայաստանի Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Այս պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող և մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որն ընդունվել էր: Նա ստանձնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Նրա նստավայրը լինելու է Բիշքեկում:
Աղբյուր՝ http://www.panorama.am
