NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դալմայի այգիների վարձակալները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի նստավայրի մոտ

Մարտի 1-ին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Դալմայի այգիների հողակտորների նախկին վարձակալները: Նրանց հիմնական պահանջն էր վերականգնել իրենց իրավունքները տարածքների նկատմամբ, որոնք օենքների խախտմամբ տրվել են այլ անձանց: Այդ մասին հաղորդում է «Էկոլուրը»։
Ավելի քան 7 տարի է` շարունակվում է այդ մարդկանց պայքարը, որի շնորհիվ պահպանվեցին Դալմայի այգիները։ Դրանք ճանաչվել են որպես պատմական, մշակութային, եւ բնապահպանական արժեքներ:
Հիշեցնենք, որ 2004թ. մարտին ՀՀ կառավարությունն ընդունեց Երեւանի քաղաքապետարանին այդ տարածքների տիրապետման իրավունքի փոխանցման մասին 1530-Ն որոշումը: Երևանի քաղաքապետարանն այդ տարածքները վաճառեց տարբեր անձանց` օրինական տերերին զրկելով իրենց իրավունքներից:
Վարձակալների հայցերով տեղի ունեցան բազմաթիվ դատական գործընթացներ: Սակայն բոլոր գործընթացներում վարձակալներին մերժեցին:
Ներկայումս մի քանի գործ արդեն դիտարկման է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կա նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 2008թ. որոշումը, որում ասվում է, որ Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:
Աղբյուր՝http://news.am
