NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մամուլի ամենամեծ սպառնալիքը

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր նոր զեկույցում հայտարարել է, որ մամուլի ազատության համար ամենամեծ սպառնալիքը կազմակերպված հանցավորությունն է և "լրագրողներին սպառնացող ֆիզիկական վտանգի ամենամեծ աղբյուրը", ինչն անգամ փոխարինել է բռնատիրական վարչակարգերին:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն` 2000-ից մինչև 2010 թվականները կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմի սպանվել են 141 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ:
Առավել հաճախ լրագրողները կազմակերպված հանցախմբերի հարձակման թիրախ են դառնում Մեքսիկայում, որտեղ 2000 թվականից մինչ օրս սպանվել են 69 և 2003 թվականից մինչ այժմ անհետ կորել են 11 լրագրողներ:
Աղբյուր՝ http://lragir.am
Source Url:
