NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեռ պարզ չէ Արագածոտնի մարզի ուսուցիչները ստացել են հունվարի աշխատավարձ, թե՝ ոչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանը hra.am-ին հայտնեց, որ հստակ տեղեկություններ չի կարող հաղորդել այն մասին, որ Արագածոտնի մարզի դպրոցներում ուսուցիչները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը:
«Մենք ճշտել ենք Արագածոտնի մարզից, որ ֆինանսավորումը տրված է, ես չգիտեմ այնտեղ մի ուսուցիչ է բողոքել, թե երկու, պետք ասեն կոնկրետ դպրոցը, որից հետո կարելի է հետաքրքրվել, թե ինչն է խնդիրը, որ այդ ուսուցիչը չի ստացել աշխատավարձ, իսկ ընդհանուր մարզի բոլոր դպրոցների համար, ՀՀ ֆինանսների նախարարության հավաստմամբ, ֆինանսավորումը բացված է: Ես չգիտեմ՝ որն է պատճառը, գուցե այնտեղ նախահաշիվ են ուշացրել»,- hra.am-ին հայտնեց Բաղդասարյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը` www.hra.am
Source Url:
