NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դպրոցականների հաշվառման շուրջ բարձրացած աղմուկը արդարացված չէր

Բնակչության պետական ռեգիստրում ամբողջ Հայաստանի Հանրապետության մակարդակով կատարվում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառում։
Այսպիսի պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հանձնարարականով, որի նպատակը պետական ռեգիստրի ամբողջականացումն է, որն առաջին հերթին կլուծի զորակոչի հաշվառման խնդիրները։
Հրապարակումներում իրավացիորեն նշվում է, որ երեխաներին ծննդյան վկայականներ տրամադրելիս նրանք արդեն իսկ հաշվառվում են, և կրկնակի հաշվառվելու կարիք չկա: Պետք է սակայն նշել, որ Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչև 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե՝ ոչ¦,- ասված է նախարարության կողմից իրենց կայքում հրապարակված պարզաբանման մեջ։
Պարզաբանման մեջ որպես պատճառ նշում են նաև միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված չգրանցված ծնունդների դեպքերը, որը կարող է վտանգ ստեղծել երեխաների շահագործման համար։
Նախարարությունը տեղեկացնում է, որ գործընթացը շարունակվելու է մինչև մայիսի 30-ը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը` www.hra.am
