Տիգրան Կարապետյանը հանրային պահանջագիր կներկայացնի

Փետրվարի 15-ին ժամը 15-ին Մատենադարանին հարող տարածքում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հրավիրել է «Ազգային համաժողով»:

ԺԿ լրատվական ծառայությունից www.hra.am-ին տեղեկացրեցին, որ համաժողովի ժամանակ մասնակիցների անունից ՀՀ նախագահին կուղղվի «հանրային պահանջագիր»:

Պահանջագիրը բաղկացած է լինելու քաղաքական և սոցիալ-տնտեսական կետերից:
Քաղաքական բնույթի պահանջներն են՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին և արևմտյան ուժեր տեղակայել տարածաշրջանում, պետականորեն սատարել ջավախահայությանը, նրանց պաշտպանել Վրաստանի իշխանությունների ճնշումներից:

Սոցիալական-տնտեսական պահանջներն են՝ բարձրացնել նվազագույն աշխատավարձը և նպաստները, սոցիալապես անապահով խավերին տրամադրել անվճար բուժօգնություն, երիտասարդ ընտանիքներին վարկեր տրամադրել 7-8 տոկոս տոկոսադրույքով, բացառել կոմունալ ծառայությունների և հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը և այլն:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am