Դատական նիստը կրկին հետաձգվեց

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի` ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության հայցի լսումը հետաձգվել է մինչև փետրվարի 28-ը:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմի ներկայացուցչը չի ներկայացել դատարան:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը մեղադրում է իր քրեական գործը ոչ ճիշտ լուսաբանելու համար:

Աղբյուր՝ http://www.a1plus.am