NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր սպանություն բանակում
Լեռնային Ղարաբաղի հանրապետության ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի փետրվարի 8-ին հաղորդել է, որ փետրվարի 6-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը:
ՀՀ ՊՆ քննչական վարչության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը www.hra.am-ին հաղորդեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետով և 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով: Այսինքն խախտվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասային հարաբերության բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և դիտավորությամբ Կոտինյանի առողջությանը ծանր վնաս է պատճառվել, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
«Քննչական գործողությունները ավարտված են, անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ներկայումս ձերբակալվածներ չկան, բայց հանցանքը կատարողների շրջանակը պարզված է»,- հաղորդեց Սարգսյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուր՝ www.hra.am
