NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր ծրագրեր` ուղղված հաշմանդամների զբաղվածության աջակցմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունը նախատեսում է ընթացիկ տարում իրականացնել երկու նոր ծրագիր' ուղղված հաշմանդամների զբաղվածության աջակցմանը: Ինչպես "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, կիրականացվեն "Արտադրական պրակտիկա գործատուի մոտ" և "Աշխատատեղերի հարմարեցում" ծրագրերը:
"Արտադրական պրակտիկան գործատուների մոտ ծրագիրը նախատեսված է աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար: Այս ծրագրում նախատեսում ենք ընդգրկել հաշմանդամ երիտասարդներին ևս, ովքեր որոշակի ժամանակում արտադրական պրակտիկա անցնելուց հետո կարող են մնալ տվյալ ընկերությունում",-ասաց Ց. Բեժանյանը: Աշխատատեղերի հարմարեցման ծրագրի վերաբերյալ նա նշեց, որ ձևաչափը դեռ հստակեցվում է:
Աղբյուր' www.armenpress.am
