NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախարարը խոստացել է

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել էր Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին, ովքեր մեկ անգամ ևս ցանկանում էին ճշտել իրենց կարգավիճակը:
Դպրոցն անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ միացել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրին։
Հանդիպման ընթացքում նախարար Աշոտ Աշոտյանը փարատել է արդեն նախկին հատուկ դպրոցի մանկավարժների մտավախություններն այն մասին, թե միավորման ընթացքում իրենք հեռացվելու են աշխատանքից, իսկ երեխաների ապագան «մատնվելու է բախտի քմահաճույքին»։
Նախարարը հավաստիացրել է, որ աշխատակազմից որևւէ մեկը գործազուրկ չի դառնալու. «Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում և նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների լիարժեք դրսևորմանը»:
Երեխաների ճակատագրի վերաբերյալ նախարարը նշել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոցիալական վարք դսևորած երեխաների համար, մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ մինչև այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում և յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելու։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մանկավարժներին հուզող այլ հարցերի: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
