Ի՞նչ կլինի այս անգամ. Այսօրվանից «Հայփոստ»-ի բաժանմունքներում սկսվում է կենսաթոշակների բաշխման գործընթացը

Երևանի «Հայփոստ»-ի բաժանմունքներում կենսաթոշակների բաշխումը կսկսվի այսօրվանից: Ընդ որում, փետրվարի 2-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ կենսաթոշակները կբաժանվեն միայն փոստային բաժանմունքներից: Սա կատարվում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն, Panorama.am-ին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Իսկ ահա փետրվարի 7-ից գործընթացը կիրականացվի այսպես` ժամը 9:00-ից 16:00-ը` փոստատարների առաքման միջոցով, իսկ ժամը 16:00-ից 18:00-ն` «Հայփոստ»-ի բաժանմունքներում:

Նշենք, որ «Հայփոստ»-ի միջոցով թոշակառուներին թոշակ բաժանելը նորամուծություն է, որը, ինչպես հունվարյան փորձը ցույց տվեց, մեծ իրարանցում ու խառնաշփոթ առաջացրեց հասարակության շրջանում` թոշակառուները չգիտեին ինչպես և որտեղից ստանալ իրենց թոշակները:

Նկատենք նաև, որ «Հայփոստ»-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թոշակ ստանալու դիմաց որևէ գումար (խոսքը 200 դրամների մասին է) թոշակառուն պարտավոր չէ վճարել:

Աղբյուր`www.panorama.am