«Առավոտ». Միջադեպ արդարադատության նախարարի աչքի առաջ

Երեկ' հունվարի 26-ին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ, ուր պահվում է 117 կալանավոր։ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ով նույնպես այդ ՔԿՀ-ում է, հայտնել է թերթին, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ոչ մի կալանավոր չմոտենա նախարարին։ Հացպանյանին հաջողվել է ոչ միայն մոտենալ, այլ «թևանցուկ անել» նախարարին։ Հացպանյանի ձեռքին եղել է «Կալանավորվածների և ձերբակալվածների իրավունքների մասին» օրենքը։

Նա նախարարին հայտնել է, որ 4 նամակ է ուղարկել նրան, սակայն իրեն տրվել է 1 «ուղեկցող թերթիկ»։ ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանը փորձել է կանխել խոսակցությունը. «Ինչեր ես ասում, այ տղա» արտահայտությամբ։ Կալանավորը նախարարի մոտ խնդրել է ՔԿՀ-ի պետին առաջնորդվել օրենքով և իրեն դիմել հարգալից՝ ազգանունով։ Ս. Հացպանյանն ասել է, որ 80-ից ավելի կալանավորներ սպասում են իրենց վաղաժամկետ ազատմանը, որ ամեն վայրկյան ոտնահարվում են իրենց իրավունքնրը։ Նախարարը խոստացել է կատարված քայլերի մասին տեղեկացնել։

Աղբյուր'  news.am