NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն 2-3 տարվա ընթացքում. ԼՂՀ վարչապետ
Զոհված ազատամարտիների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը կլուծվի երկու-երեք տարվա ընթացքում, նախօրեին այս տարի ԼՂՀ կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ լիազոր մարմինները պետք է վերջին ճշտումները կատարեն համապատասխան ցուցակներում:
«Նշված ժամանակահատվածում կավարտվի նաև դպրոցաշինության ծրագիրը, ինչից հետո պետությունը առաջնահերթ կարգով կանցնի նախադպրոցական հաստատությունների, մարզադահլիճների, մշակույթի տների և երկրորդ պլանում մնացած այլ օբյեկտների շինարարությանը», - նշել է Հարությունյանը:
ԼՂՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատուկ ուշադրության կարժանանա շինարարության որակը, աշխատանքների իրագործման ժամկետների պահպանումը:
Աղբյուր' www.ar.newsarmenia.ru
Source Url:
