NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կոնֆերանս նվիրված մամուլի ազատության խնդիրներին
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, համագործակցելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ, հրավիրում է «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010թ.-ի անդրադարձները և 2011-ի միտումները» կոնֆերանսին, որը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 9:20-14:00 Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում:
Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կարվի ԶԼՄ-ների և նրանց ազատության խնդիրներին, այն օրենսդրական նախաձեռնություններին և իրավակիրառ պրակտիկային, որը տեղ գտավ Հայաստանում 2010թ., ինչպես նաև կքննարկվեն ապագայի հնարավոր զարգացումներն ու միտումները:
Քննարկմանը հրավիրված են պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Աբյուր' www.lragir.am
