NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Let's PeaceJam

Այսօր' դեկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում Արտակ Կիրակոսյանը' կազմակերպության խորհրդի նախագահը, «Let's PeaceJam» ծրագրի շրջանակներում ներկայացրեց ծրագրի էությունն ու նպատակները: Ներկաները, որոնց մեծ մասը երիտասարդներ էին, ծանոթացան «PeaceJam» ծրագրի հիմնադրման պատմությանը, ինչպես նաև այն աղբյուրների հետ, որոնցով իրենք ևս կարող են ընդգրկվել ծրագրում:
Պրն. Կիրակոսյանը ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ մասնակիցների մոտ բացի խաղաղասիրական զգացմունքներ սերմանելուց, ծրագրի նպատակն է կրթել երիտասարդներին այնպես, որպեսզի հետագայում ստացված գիտելիքը նախևառաջ կիրառելի լինի երիտասարդների առօրյա կյանքում:
Բացի դրանից նա նշեց, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև ստեղծել այսօրվա երիտասարդների համար այնպիսի հերոսների կերպարներ, որոնք նրանց համար ոգեշնչման աղբյուր կլինեն: Իսկ այդ հերոսները նախևառաջ այն Նոբելյան մրցանակակիրներն են, ովքեր ևս ընդգրկված են այս ծրագրում և պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրին' իրենց փորձը երիտասարդներին փոխանցելու համար:
Եվ այսպես, «Let's PeaceJam» ծրագրի շրջանակներում հունվարի 19-ին, ժամը 18.00-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն կազմակերպում է տեսակոնֆերանս՝ Ադրբեջանի երիտասարդների հետ։
Թեման' Ինտերնետը որպես կոնֆլիկտի դաշտ։ Հանդիպումը կվարի Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Հասցե՝ Այգեստան 11 փողոց, տուն 43։
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր'www.hra.am
