NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այս տարի մասնավոր բուհերի թիվը կկրճատվի 7-ից 10-ով. Ա. Աշոտյան

2012 թվական մենք կմտնենք մասնավոր և պետական բուհերի բանական թվով: Այսօրվա ասուլիսում խոսելով 2011 թվականի անելիքների մասին, նման հույս հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, այս տարի ևս մասնավոր բուհերում կշարունակվեն ստուգումնեը: Բացի այդ, տեղի է ունենում մասնավոր բուհերի խոշորացման և միաձուլման գործընթաց: Սրա արդյունքում, ըստ Ա. Աշոտյանի, այս տարվա ընթացքում մասնավոր բուհերի թիվը կկրճատվի 7-ից 10-ով: «Սա իմ ենթադրությունն է»,- ասաց նա:
ԿԳ նախարարը նաև հիշեցրեց, որ այս տարի մասնավոր բուհերի ընդունելության քննություններն անցկացվելու են կենտրոնացված կարգով:
Աղբյուր`http://www.panorama.am
Source Url:
