NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախկին հրամանատարը ձերբակալված է

ՀՀ Տավուշի մարզի զորամասերից մեկում դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի դեմ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), 34-104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով):
Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Կարապետյանը 2010թ. դեկտեմբերի 31-ին Տավուշի N զորամասում ծեծի էր ենթարկել Գեղահովիտ գյուղի մի քանի երիտասարդների, որոնցից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, հունվարի 10-ին մահացավ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը` www.hra.am
Source Url:
