NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

2011 թ. հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 94-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածի վիճակագրական պատկերն այսպիսին է. արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 63 պատահար, որի հետևանքով 9 մարդ զոհվել էր, 100-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը
Source Url:
