Երեխայի իրավունք. 2011-ին հայ երեխաները կարող են բուժվել հիվանդանոցներում լրիվ անվճար

2011-ից ստացիոնար բժշկական սպասարկումը երեխաների համար բացառապես անվճար կլինի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը:
Դիտարկմանը, որ ըստ օրենքի մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը անվճար է, սակայն փաստացի այդ չափորոշիչը չի գործում, Բաբլոյանն ընդգծել է, թե ժամանակին սխալ հաշվարկներ են արվել, և հիվանդանոցները բավարար պետական ֆինանսավորում չեն ստացել, որ երեխաներին անվճար բուժեն. «Այժմ կան համապատասխան հաշվարկներ, առաջին. գրեթե կրկնապատկվել է մանկական ստացիոնար բուժսպասարկման բյուջեն, բացի այդ հաշվարկվել են տարբեր տարիքային խմբերի բուժման անհրաժեշտ չափորոշիչները: Մինչև 1 տարեկան երեխաների բուժման համար ավելի շատ գումար է հատկացվելու»,- պարզաբանել է պատգամավորը:
Բաբլոյանը նշել է, որ մանկական բուժսպասարկման ֆինանսավորումն աճելու է բժիկների աշխատավարձերի աճին զուգահեռ: «Եթե բժիշկները գրոշներ ստանան, նրանք ստիպված կլինեն կաշառքներ վերցնել»,- ասել է Բաբլոյանը:

Աղբյուր՝http://news.am