Դելֆինարիումի դեմ կբողոքեն նաև Կիևում

Երևանում դելֆինարիայի բացման օրը' դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիևում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը: Կիևի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին' ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:

Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին' ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարևանությամբ:

Ազբյուր' www.hetq.am