NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ֆլեշմոբ` Հյուսիսային պողոտայում

Վաղը' դեկտեմբերի 15-ին, «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Ֆլեշմոբ դիվիզիայի հետ համատեղ կկազմակերպեն «Հանուն հավասար հնարավորությունների» խորագրով ֆլեշմոբ:
Այսպիսով կազմակերպիչները կամփոփեն հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը, որը հայտարարվել էր նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: Այս մասին հայտնեցին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մամուլի ծառայությունից:
Միամսյակի նպատակն էր բարձրացնել Հայաստանում հաշմանդամության խնդրի մասին իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Ֆլեշմոբի միջոցառմանը կմասնակցեն տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆլեշմոբի նպատակն է ևս մեկ անգամ կոչ անել հանրությանը միանալ հանուն հավասար հնարավորությունների:
Նշենք, որ ՖԼԵՇՄՈԲ-ը կազմված է անգլերեն flash-բռնկում, կայծակ, և mob-ամբոխ բառերից: Հայերեն բառացի թարգմանությամբ՝ «կայծակնային ամբոխ», նախորոք պլանավորված միջոցառում, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում են նախորոք պայմանավորված գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում են տարբեր ուղղություններով, կարծես ոչինչ էլ չի պատահել:
ՖԼԵՇՄՈԲ-ն անկախ է կրոնից, քաղաքականությունից, տնտեսությունից: Այն չի կարող օգտագործվել շահադիտական նպատակներով:
Աղբյուր' www.panorama.am
