NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ի՞նչ է լինելու ԱՊՊԱ–ի գումարը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեկտեմբերի 2-ին Դուպլեքս ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ համաձայն չէ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին օրենքը ուժը կորցրած ճանաչելու Ժառանգության առաջարկին: Վարդան Բոստանջյանի խոսքով, ամբողջ աշխարհում կիրառվում է ապահովագրության այդ տեսակը: Նրա խոսքով, Հայաստանում պարզապես խնդիրն այն է, որ չկան փոխհատուցումից ազատ մնացած միջոցները տնտեսության զարգացմանը ծառայեցնելու մեխանիզմներ: Վարդան Բոստանջյանը նկատի ունի այն, որ եթե հավաքված 100 միավորից 10-ը ուղղվելու է վթարների փոխհատուցմանը, ապա հայտնի չէ, թե ինչ է լինելու մնացած 90-ը: Ըստ տնտեսագետի, չկան դրա օգտագործման մեխանիզմները:
Աղբյուր՝ http://lragir.am
Source Url:
