NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հանցավորության մակարդակը 10,2 տոկոսով աճել է. վիճակագրություն
2010թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ավելի քան 12,8 հազար հանցագործություն է գրանցվել, ինչը 10,2 տոկոսով բարձր է 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Ազգային վիճակագրության ծառայության հաշվետվության մեջ։
Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն՝ գրանցված հանցագործությունների թվից ավելի քան 5,3 հազար դեպքերը ոչ մեծ ծանրության հանցագործություններն են կազմել, ավելի քան 3 հազար դեպք՝ միջին ծանրության հանցագործություններ, ծանր հանցագործությունների ավելի քան 4,1 հազար դեպք է գրանցվել, առանձնապես ծանր՝ 284։ դեպք:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից գրանցված հանցագործությունների ընդհանուր թվից 49 հանցագործությունը կատարվել է զենքի և զինամթերքի կիրառմամբ, ինչը 40,1 տոկոսով պակաս քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Աղբյուր՝ http://newsarmenia.am
