NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առյուծը հարձակվել է

Երեկ, ժամը 17.30-ի մոտ Հրազդանի քաղաքային հիվանդանոցում մահացել է 1989 թ. ծնված, Հրազդանի բնակիչ Նվեր Էդիկի Սարգսյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե Նվեր Սարգսյանը աշխատում էր Հրազդանի կենդանաբանական այգում, որի տերն է Հրազդանի միկրոթաղամասի թիվ 263 շենքի 6 բնակարանի բնակիչ Արմեն Միրանի Ավետիսյանը: Երբ երիտասարդը սկսել է կերակրել առյուծին, կենդանին երախն է առել երիտասարդի ոտքը: Մինչ երիտասարդին հասցրել են հիվանդանոց, նա արյունաքամ է եղել ու մահացել:
Հրազդանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, կենդանաբանական այգին գտնվում է Հրազդանի դատարանի շենքի մոտ:
Աղբյուր՝ http://lragir.am
Source Url:
