NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ կրթության նախարարությունը պատրաստ է կյանքի կոչել կրթության ոլորտի վերաբերյալ եկեղեցու ցանկացած նախաձեռնություն. նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստ է կյանքի կոչել կրթության ոլորտի վերաբերյալ ցանկացած եկեղեցական ձեռնարկում, ուրբաթ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 15-ամյակի տոնակատարության արարողության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Աստվածաբանության ֆակուլտետը պետության և հայկական եկեղեցու միջև համագործակցության լավագույն օրինակն է»,- շնորհավորական խոսքի մեջ նշեց Աշոտյանը։
Ըստ նախարարի, ֆակուլտետի ձևավորումը մեծ նշանակություն է ունեցել եկեղեցու հանդեպ պետության ընդհանուր մոտեցումների համար։
«Կրթության նախարարությունը չի աջակցում նրանց դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ կրթությունը պետք է մեկուսացված լինի եկեղեցուց»,- հայտնեց նա։
Նախարարը նաև նշել է գիտական հետազոտությունների ոլորտում ֆակուլտետի մեծ դերը՝ ավելացնելով, որ կառավարության որոշմամբ եկեղեցաբանությունը ներառված է բարձրագույն կրթության մասնագիտությունների ցուցակում։
Վերջում նախարարը ֆակուլտետի դեկանին, Եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանին և մի շարք ֆակուլտետի դասախոսներին Կրթության նախարարության ոսկե հուշամեդալ է հանձնել։
Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է ՀՀ ԳԱԱ եւ ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության եւ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը:
Ֆակուլտետի կառույցում գործում են մասնագիտական 3 ամբիոններ`
Աստվածաբանության, Կրոնի պատմության ու տեսության, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության (2006-07 ուստարվանից), ինչպես նաեւ հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական «Աճեմյան» գրադարանը:
Ֆակուլտետում մասնագիտական դասընթացների դասավանդումն իրականացվում է 4 հիմնական` Աստվածաշնչի ներածություն եւ մեկնություն (Հին Կտակարանի եւ Նոր Կտակարանի ներածություն, Հին եւ Նոր կտակարանների մեկնություն), տեսական աստվածաբանություն (վարդապետական աստվածաբանություն, հայրաբանություն, հայ աստվածաբանական մատենագրություն), պատմական աստվածաբանություն (ընդհանուր եկեղեցական պատմություն, հայ եկեղեցու պատմություն, կրոնների պատմություն) եւ գործնական աստվածաբանություն (կրոնագիտություն, տոմարագիտություն, բարոյական աստվածաբանություն, ծիսագիտություն) ուղղություններով:
2004 թվականից ֆակուլտետի դեկանն է Անուշավան եպս. Ժամկոչյանը: Նոր դեկանի օրոք ոչ միայն շարունակվեցին լավագույն ավանդույթները, այլեւ կյանքի կոչվեցին հրաշալի նախաձեռնություններ:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
