NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանակն էր մնացել իբրև խորհրդանիշ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խնբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ բանակում տեղի ունեցող մահվան ելքով ողբերգությունները հնարավոր է կանխել միայն համակարգի փոփոխությամբ, որն ըստ նրա` անխուսափելիորեն լինելու է:
«Խնդիրը կայանում է նրանում, որ մինչև համակարգի փոփոխությունը, արդյոք մենք կարող են ազդել գործընթացի վրա և դրանով իսկ ինչ-որ չափով մեղմացնել կատարված ողբերգական դեպքերի քանակը»,- «Ա1+»-ին ասաց նա:
Ըստ նրա` հայկական բանակում մահացած զինծառայողների բացարձակ գերակշռող մասը կանոնադրային խախտման հետևանք է: «Այս պահին 10 ամսվա ընթացքում արդեն իսկ 44 զոհ ունենք, որոնցից միայն 7-ն են մահացել թշնամու գնդակից: Այսինքն, մենք հայերս սկսել ենք կոտորել իրար»,-նշեց նա:
Ժիրայր Սեֆիլյանը նկատում է, որ պետություն ու պետականություն հասկացողություններն արդեն շատ վաղուց Հայաստանի համար գոյություն չունեն, իսկ եթե մի փոքր էլ կար, դա միայն, ըստ նրա, բանակի շնորհիվ էր: «Երևի միակ հաստատություն էր, որ պահպանվել էր որպես պետական հասկացողություն, իսկ նրա փլուզումը տեղի է ունեցել, ոչ թե նոր, այլ մարտի 1-ի դեպքերից հետո` հայտնի պատճառներով»,- նշեց նա:
Պարոն Սեֆիլյանն «Ա1+»-ին վստահեցրեց, որ այսօր բազմաթիվ հայեր, թե Հայաստանից, թե Սփյուռքից համախմբված են մեր երկրում գործող իշխանական համակարգը փոխելու գաղափարի շուրջ: «Մեր գործողության բոլոր տառերը միտված են նրան, որ այդ կապիտուլյացիայի դրոշը, որ պետք է ընկնի` չթողնենք որ ընկնի, այլ կարողանալ վերցնել, որից հետո էլ միայն կսկսվի մեր երկրի վերելքը: Ես դրան հավատում եմ»,- ասաց նա:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
