Հայաստանի սոցապնախարարությունը կառավարությանն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրինագիծ կներկայացնի

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև ամսվա վերջ կառավարության քննարկմանը կներկայացնի ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրինագիծ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը։

Ըստ նրա՝ օրինագիծը մշակվել է փորձագետների խմբի կողմից։

Բերիկյանն ընդգծեց, որ 2010 թվականի մարտին ստեղծված Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը մշակել է նաև 2011-2014 թթ. գենդերային բռնության դեմ ուղղված ազգային նախագիծ, և վերջնական լրամշակումից հետո այն կներկայացվի կառավարությանը։

«Գենդերային բռնության դեմ ուղղված ազգային նախագիծն ունի երեք հիմնական ուղղություն՝ բռնության դեմ պայքար, զոհերի պաշտպանություն, բռնություն կիրառող անձանց հետապնդում»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց նաև, որ Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդն արդեն անցկացրել է եզրափակիչ փուլ հասած մի շարք լուրջ աշխատանքներ, և առաջին արդյունքները կներկայացվեն արդեն առաջիկայում։

Աղբյուր՝ http://newsarmenia.am